Անգլիական թեյախմության գեղեցիկ մշակույթը անգլերեն և հայերեն լեզուներով արժանավույնս ներկայացվեց պատանի խոհարարների կողմից, որոնց համար հյուրասիրությունը էթիկետի կարևոր մաս էր և անձի մշակութային ձեռքբերում: Գրագետ խոհարարների ձեռքից նաև ճաշակել անգլիական թեյերի ընտրանին, ինչպես անգլիացիներն են սիրում, քաղցրավենիքով, գեղեցիկ ու միանման սպասքով՝ խորհրդավոր օրվա վայելուչ արարողակարգն էր։ Մասնակից-հյուրերին առաջարկվեց ըմպել թեյերի տեսականիից, որոնց մեջ անպայման պետք է լիներ` Լափսանգ-Սուշոնգ, Էլ Գրեյ և Դարդջիլինգ տեսակները: Անթաքույց էր թեյի սեղանի շուրջ նրբաճաշակ և բանիմաց ուսանողների մասնագիտական երկխոսությանը լիարժեք պատրաստվածությունը, որը տպավորեց ներկաներին։ Կազմակերպիչներ․ անգլերենի դասախոս՝ Մ․Եգանյան, խոհարարության դասախոս-վարպետներ՝ Ա․Պետոյան, Ա․Մելիքյան։
Copyright © 2024 GYUMRI CRAFTSMAN STATE SCHOOL