Կրթօջախի գրադանավար Սեդա Հակոբյանի նախաձեռնությամբ և Ուսանողական խորհրդի նպատակամետ առաջարկով կազմակերպվեց հանդիպում ՌԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի ատենապետ, «Դպիր» հրատարակչության հիմ¬նադիր-տնօրեն՝ Հովիկ Կարապետյանի հետ։ Ծանոթացնել Թիֆլիսի հայկական տպագրության տարեգրության պահպանված նմուշներին և արժևորել դրանք որպես հարուստ ժառանգության մասունքներ Հ․Կարապետյանի համար դարձավ «պարուրաձև» քննարկման առանցքը: Թիֆլիսի առաջին հայկական տպարանի ստեղծման պատմության, տպագրված առաջին հայկական գրքի, հայկական տպագրության տարեգրության մեջ հայտնի աշխատությունների մասին բովանդակալից տեղեկատվության ներկայացումը նախորդի տրամաբանական շարունակությունն էր, իսկ ընթերցասեր ուսանողների կողմից ներկայացնել գրական աշխարհը՝ որպես հայապահպանության հզոր հիմք և ազգային ակունքներին ձուլված մի մասնիկ, հանդիսացավ գիտակ սերնդի դիմագծի պահպանման ակներև դրսևորումը։ Ծանոթանալով «Դպիր» հրատարակության աշխատությունների, տպագրական ծավալներին՝ բանիմաց սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով․ «Ազգային մշակույթը հարկավոր է պահպանել՝ ինչպես երկրի պետական սահմանը։ Անպիղծ պահել մշակութային և հոգևոր արմատական արժեքները հայի պարտքն է»։ «Դպիր» հրատարակչության հիմ¬նադիր-տնօրենին ձեռակերտ աղոթագիրք ընծայելը շնորհակալանքի ամենավառ վկայությունն էր և երախտիքի առհավատչյան։
Copyright © 2024 GYUMRI CRAFTSMAN STATE SCHOOL