Օ՜, բարեկի’րթ մանկավարժ, մեր խոնարհումն ու հարգանքը ՔԵԶ…

Օ՜, բարեկի’րթ մանկավարժ, մեր խոնարհումն ու հարգանքը ՔԵԶ…

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում գարնանային այս ինքնատիպ օրը տոնական էր և տարբերվող․ գունագեղ ծաղիկներ, խորհրդանշական բացիկներ, անկեղծ բարեմաղթանքների տեղատարափ՝ ի նշան կանանց արժևորման և մեծ գնահատանքի։

Ուսանողական խորհուրդն իր անակնկալ շնորհավորանքով տպավորեց մանկավարժական հանրույթի  կին ներկայացուցիչներին՝ վկայակոչելով մի պարզ ճշմարտություն․ «Հայ կինը, լինելով աշխարհի ամենախոնարհ, նուրբ ու սրտացավ էակը, ուժեղ կամքի, աներևակայելի համբերության և հզոր ուժի մարմնացումն է: Անառարկելի է հայ կնոջ դերը, ինչպես ընտանիքի պահպանման, նոր սերնդի կրթման, դաստիարակության, այնպես էլ պետության համար կարևորագույն և շրջադարձային ժամանակաշրջաններում»: