«ԹՐԱՖԻՔԻՆԳԸ՝ ՍՊԻՏԱԿ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ․․․»

«ԹՐԱՖԻՔԻՆԳԸ՝ ՍՊԻՏԱԿ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ․․․»

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անկացվեց «Թրաֆիքինգ» թեմայով  զեկույց, որը վարեց ուսումնական հաստատության դասախոս Ս․Ավետիսյանը։ Զեկույցը միտված էր ուսանողության շրջանում բարձրացնելու թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։    

 Զեկուցողը ներկայացրեց  մարդկանց անօրինական շահագործումը  որպես դարի   չարիք՝ թրաֆիքինգ-երևույթի մասին․ նրա սահմանումը, վիճակագրությունը, աշխարհագությունը,  պատմական և սոցիալական խթանիչները;

Զեկույցի ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ընթացքում դեռահաս ուսանողների կողմից բարձրաձայնվեցին մտահոգիչ մի շարք հարցեր։  

Զեկույցը նպաստեց ուսանողների մոտ ձևավորելու մարդկային շահագործման և «զոհի» կարգավիճակ-վիկտիմոլոգիայի նկատմամբ անընդունելի, արգահատելի քննադատական վերաբերմունքը։