Ճանաչողական այց Գյումրու ամենահին և կոլորիտային «Լյուքս» վարսավիրանոց

Ճանաչողական այց Գյումրու ամենահին և կոլորիտային «Լյուքս» վարսավիրանոց

Մայիսի 11-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «վարսահարդար» մասնագիտության առաջին կուրսեցիները կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի նախաձեռնությամբ այցելեցին «Լյուքս» վարսավիրանոց։  Վարպետ-մասնագետների  կողմից ներկայացվեց տասնամյակների պատմություն ունեցող Գյումրվա ամենահին վարսավիրանոցի ստեղծման պատմությունը, փորձաշատ վարսավիրների աշխատանքային գործունեության մասին հետաքրքիր փաստեր և  հիշարժան դիպվածներ։ Այցելեցությունը ծառայեց իր նպատակին։