«Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց

13/02/2020

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը  համագործակցելով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ՝ սույն թվականի փետրվարի 14-ին, ժամը 13։30-ին «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում անցկացվելու է «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց: Դասընթացի ընթացքում ներկայացվելու է բարեխղճության ազգային համակարգը, էությունը և տարրերը, մասնավորապես՝ թափանցիկության, հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի բնորոշումները,  կոռուպցիայի հասկացությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները:
Դասընթացը վարելու է ԻՀԱ Շիրակի մարզային պատասխանատու/իրավաբան Գայանե Գևորգյանը:
Դասընթացին կարող են մասնակցել ուսանողներ,  աշխատակիցներ և ծնողներ:

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար՝                                               Լևոն Իգիթյան