«Առողջ սնունդը որպես առողջ ապրելակերպի նախապայման»

11/10/2022

2022 թվականի հոկտեմբերի 11-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Առողջ սնունդը որպես առողջ ապրելակերպի նախապայման» թեմայով զրույց-քննարկում՝ առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության խթանման, ծխախոտի ծխի վնասակար ազդեցության, ալկոհոլի չարաշահման վնասների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների շարքից։ Միջոցառման նպատակն էր ընդլայնել ուսանողների «առողջ ապրելակերպ» հասկացության վերաբերյալ գիտելիքները և կարևորել առողջ սննդի դերը օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար։

Օպերատոր համակարգչի մասնագիտության II կուրսի ուսանողները մասնագիտական երկխոսության էին հրավիրել  «խոհարար» մասնագիտության I կուրսեցիներին՝ նպատակային  վերլուծության արդյունքում «առողջ սնունդ» և «առողջ ապրելակերպ» եզրույթների միջև տրամաբանական կապ վեր հանելու նպատակով։ Զրույց-քննարկումը անկաշկանդ ձևով վարեց «օպերատոր համակարգչի» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը՝ զուգահեռ  ցուցադրելով իր կողմից պատրաստած թեմատիկ բովանդակալից   սահիկաշարը։

Ուսանողները հմտորեն կարողացան ներկայացնել առողջ ապրելակերպի սկզբունքները՝ նկարագրելով նաև սննդային բուրգը՝ որպես առողջ սննդակարգի նախապայման։

Ներկաները, հաշվի առնելով իրենց տարիքային առանձնահատկությունը,  գիտակցեցին, որ   ճիշտ կենսակերպ վարելը և սնվելը, ինչպես նաև օրվա կանոնակարգված ռեժիմը առողջ  լինելու գրավականն  են։