«Իտալական խոհանոցի գաղտնիքները» թեմայով բաց դաս

25/03/2022

 

2022թ. մարտի 22-ին «Խոհարարական գործ` խոհարար» II կուրսում անցկացվեց  «Իտալական խոհանոցի գաղտնիքները» թեմայով բաց դասը, որի նպատակն էր ծանոթանալ իտալական խոհանոցի առանձնահատկություններին, զարգացնել թիմում աշխատելու կարողությունը, ցուցադրել մասնագիտակլան հմտությունները:
Խոհանոցը լցված էր իտալական ուտեստների նրբաճաշակ բույրով, որը գերեց ներկաներին և կտրելով իրականությունից տարավ դեպի «Քաղցր կյանք»/դոլչե վիտա/: Տպավորիչ էին Իտալիայի դրոշի գույներով երանգավորված պաստաները` համեմված անուշաբույր սոոուսներով, որոնք սեղանի հիմնական զարդն էին: Խորհրդանշական երեք գույները ստացվել էին շնորհիվ  սպանախի, կարմիր բազուկի, ալյուրի բնական հիմքերի:
Բաց դասը յուրահատուկ էր  կարևորագույն փաստերով և մեջբերումներով, որոնք մատուցվեցին բովանդակալից սահիկաշարի ուղեկցմամբ: 
Դասն անցկացվեց  տեխնիկասարքավորումներով հագեցված խոհանոցում, որը խթանեց ուսանողների կողմից ուտեստների արհեստավարժ պատրաստմանը: Շնորհիվ ժամանակի ճիշտ կառավարման հմտությունների, սովորողները հմտորեն պատրաստեցին պաստա «կարբոնարա», պիցցա  «մարգարիտա», աղանդեր` «տիրամիսու» ,նախուտեստ «բռուսկետա»:
Լայնէկրան ցուցադրվեցին և հանգամանալից մեկնաբանվեցին նաև  աշխարհում ամենաճանաչված իտալական պիցաները, բազմատեսական պաստաները, Իտալիայի բնության համը հուշող գունեղ սոուսները, ինքնատիպ քաղցրավենիքների ընտրանին, արևաբույր հացատեսակներն ու  հնեցման տարբեր ձևերով պանիրները: