«Հրաշք էլեկտրոնիկա» 

06/12/2021

 

2021 թվականի դեկտեմբերի 6-ին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» մասնագիտությամբ III կուրսում անցկացվեց «Հրաշք էլեկտրոնիկա» թեմայով բաց դաս։ 
Ուսանողները դասը սկսեցին էլեկտրոնիկայի վերաբերյալ նպատակային նախաբանով:  Էլեկտրոնիկան՝ որպես նոր տեխնոլոգիա, իր լայն հորիզոնով զբաղեցնում է մեր առօրյայի գրեթե ամբողջ մասը: Այդ նպատակով հաճախակի կիրառելի, առեղծվածային երևույթներն իրենց հետաքրքիր լուծումներով մատուցվեց հանդիսատեսին: Թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքներ հաղորդելուն զուգահեռ ուսանողները սահուն կերպով շրջանցում կատարեցին գործնական աշխատանքների ցուցադրում։ Միաժամանակ մեկնաբանվեցին ընթացիկ փորձերը՝ մանրամասն ներկայացնելով կիրառված սարքավորումների վերաբերյալ անհրաժեշտ   գիտական տեղեկատվություն։
Հատկապես տպավորիչ էր սովորողների կողմից ստեղծված թվային ոչ ստանդարտ ժամացույցը, որի աշխատանքի սկզբունքը և պատրաստման տեխնոլոգիան ներկայացվեց աշխատանքային թիմի կողմից։ Ուշագրավ էր ինքնաստեղծ արևային տրիգերների ցուցադրումը, ինչպես նաև դրանց կիրառման ոլորտի և էֆեկտիվության մասին տեղեկատվության  մեկնաբանումը։
Բաց դասի ժամանակ բազմաբնույթ թեմատիկ տեսանյութերն ուղեկցվեցին  գրագետ և հակիրճ մեկնաբանություններով։
Տպավորիչ էր նաև դասի ավարտին լուսային էֆեկտներով կայծակի իմիտացիան:  
Ուսանողները բաց դասի նախապատրաստական փուլում կատարել էին հետազոտական աշխատաքներ, դասին ներկայացված ռադիոաշխատանքներում ցուցաբերվեց անհատական և ստեղծագործական մոտեցումներ, դրսևորվեց  գրագետ մոտեցեւմ: 

Դասավանդող՝  Հ․Մարմարյան