«Վարդանը և Վարդանանք»

03/03/2021

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում 2021 թվականի  մարտի մեկին «Համակարգիչների շահագործում» մասնագիտությամն երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց բաց դաս՝ «Վարդանը և Վարդանանք» խորագրով՝ նվիրված սրբոց Վարդանանց տոնին։
Օրվա խորհուրդը հայ ժողովրդի ինքնության արտահայտումն էր, 451թ. Ավարայրի ճակատամարտի հերոսների թողած ազդեցությունը հետագա սերունդների վրա, ինչպես նաև  Վարդանանց կերպարի ներկայացումը գրականության և արվեստի մեջ։
Ուսանողների խոսքը համեմված էր Եղիշեի հայրենաշունչ պատգամներով, Վարդանանց պատերազմին վերաբերող ընտրված բնագրային հատվածների ընթերցմամբ: Ուսանողները թեմատիկ սահիկաշարի միջոցով ներկայացրին Վարդանանց կերպարը արվեստում՝ արժևորելով հայ մշակութային ժառանգությունը: 
Բաց դասի ավարտին մանկավարժները մեկ անգամ ևս հավաստեցին, որ այսօր էլ սուրբ Վարդանանք դարերի խորքից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և մեր հայրենիքի հզորացման ու շենացման սրբազան պատասխանատվությամբ բազմապատկենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների:  

Դասախոս  Գ. Ավետիսյան