Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Գոռ Խաչատրյանը Եվրոպայի չեմպիոն է…

12/03/2020

2020 թվականի մարտի 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տոնական օր էր: Նշվեց «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանի փայլուն հաղթանակը: Նա Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոչ միայն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով ոսկե մեդալակիր, այլև լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում տնօրեն Քնարիկ Ահարոնյանը ջերմորեն շնորհավորեց հաղթանակած ուսանողին, նրա ծնողներին, մարզիչին ու ուսումնարանի ողջ հանրույթին: Նա առանձնահատուկ կարևորեց Հայաստանի Հանրապետության դրոշը պատվո ամենաբարձր հարթակում ծածանելեու փաստը: 
Ելույթով հանդես եկավ նաև Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության բաժնի պետ Վաչագան Վարդանյանը: Նա իր խոսքում նշեց, որ հրաձգությունը Շիրակի մարզում զարգացող մարզաձև է, և 16-ամյա պատանու հաղթանակը ոչ միայն Շիրակի մարզինն է, այլ ամբողջ Հանրապետությանը: 
Տոնական տրամադրությունն առավել ամբողջացավ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տաղանդաշատ սաների կատարումներով: 
Տոնակատարության ավարտին մանկավարժները, հյուրերն ու ուսանող ընկերները Գոռին մաղթեցին հաստատուն առաջընթաց և նորանոր նվաճումներ: 
Տնօրինության կողմից Գոռ Խաչատրյանին հանձնվեց շնորհակալագիր և խրախուսական նվերներ: