Հաղորդակցման կարողությունների ձևավորում

27/02/2020

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը 2020 թվականի  փետրվարի 27-ին,  կազմակերպել էր «Հաղորդակցման կարողությունների ձևավորում» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարեց կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Դասընթացին մասնակցում էին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» երկրորդ կուրսի ուսանողները:
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հաղորդակցման տեսակներին և նպաստել արդյունավետ հաղորդակցման, համոզման կարողությունների, հմտությունների ձևավորմանը:

                            
Կարիերայի ուղղորդման կենտրոն