«Բարեխղճության ազգային համակարգը» սեմինար-դասընթաց

14/02/2020

2020 թվականի փետրվարի 14-ին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի» կարիերայի ուղղորդման կենտրոնը համագործակցելով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղի հետ, «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում անցկացրեց «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց: 
Դասընթացին մասնակցում էին «Գյումրու թիվ 4 արհետսագործական պետական ուսումնարանի ուսանողներ, շրջանավարտներ, մանկավարժներ։
Մասնակիցներին ներկայացվեց բարեխղճության ազգային համակարգը, էությունը և տարրերը, մասնավորապես՝ թափանցիկության, հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի բնորոշումները, ինչպես նաև   կոռուպցիայի հասկացությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները:
Սեմինար-դասընթացի ընթացքում մասնակիցները զեկուցողին ուղղեցին թեմային վերաբերվող հարցեր, արժևորեցին նոր ստացած գիտելիքները՝ բարձր գնահատելով դասընթացի կարևորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը: 

Կարիերայի ուղղորդման կենտրոն