«Հնարավորությունների տոնավաճառ» Գյումրիում. Ի՞նչ պետք է իմանան երիտասարդ մասնագետները

21/11/2019

2019 թվականի նոյեմբեր 12-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ` խոհարար» և «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում  և նորոգում` ռադիոմեխանիկ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, կուրսղեկների և կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավարի ուղեկցությամբ մասնակցեցին Շիրակի մարզի երիտասարդների համար նախատեսված հնարավորությունների տոնավաճառին: Տոնավաճառը կազմակերպվել էր  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբը, «Կարիերայի լաբ» կարիերայի և շարժունության կենտրոնի հետ համատեղ։ 
Հերթական տոնավաճառն տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:
Ուսանողները տոնավաճառին զուգահեռ մասնակցեցին նաև վարպետաց դասերի և կրթական հանրային զրույցների` իրենց իսկ մասնագիտական թեմաների շուրջ, ինչպիսիք են օրինակ՝ խոհարարություն, փայտի փորագրում,  «Քրաուդֆանդինգը, որպես նորարարական գաղափարների ֆինանսական միջոց», «Ինքնաճանաչման դերը կարիերայի պլանավորման գործընթացում», «Աշխատաշուկայում մրցունակության հիմնական կոմպետենցիաները», «Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ գործատուին» և այլն։ 
Կարիերայի ուղղորդման կենտրոն