<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ> ինտելեկտուալ խաղ-մրցույթ

21/11/2019

<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ> ինտելեկտուալ խաղ-մրցույթ
Սույն թվականի նոյեմբերի 14-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց <Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ> ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ բոլոր կուրսերի մասնակցությամբ: 
Մրցույթի նպատակն էր նպաստել ուսանողների ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի հարստացմանը, զարգացնել ուսանողների թիմով աշխատելու, արագ կողմնորոշվելու ունակությունները, կազմակերպել ուսանողների նպատակային ժամանցը: 
Կազմակերպչական աշխատանքներում ընդգրկված էր նաև ուսանողական խորհուրդը։
Մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ ընդմիջելով երաժշտական կատարումներով: 
Խաղն անցավ աշխույժ ու մրցակցային մթնոլորտում: Թեժ պայքարի արդյունքում առաջին, երկրորդ  տեղերը զբաղեցրին հետևյալ թիմերը.
I տեղ - <220 V> /<Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ> III կուրս/,
II տեղ - <HardCore> /<Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի> II կուրս/,
III տեղ - <Ակնթարթ> /<Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ> I կուրս/:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:

Մրցույթի կազմակերպիչ՝ Ռ.Պետրոսյան