Այցելություն Գյումրու ամենահին և կոլորիտային «Լյուքս» վարսավիրանոց

28/10/2019

 

Ս/թ հոկտեմբերի  25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Գյումրու «Լյուքս» ամենահին վարսավիրանոցը: Այցելության նպատակն էր. ծանոթանալ վարսավիրանոցի ամենահին սարքավորումներին, անցկացնել խորհրդատվություն և վարպետության դաս` արհեստանոցի վարպետ մասնագետների կողմից, հարստացնել ուսանողների գիտելիքները լրացուցիչ մասնագիտական գիտելիքներով:
76-ամյա պատմություն ունեցող Գյումրվա գեղեցկության սրահն ինքնատիպ աշխատանքային ոճով, կահավորանքով, քաղաքային կոլորիտով գրավեց ուսանողներին: Արհեստանոցի հմուտ վարպետներն ուսանողներին ներկայացրին արհեստանոցի ստեղծման պատմությունը, անվանի վարսավիրների աշխատանքային գործունեությունը, նրանց հետ կապված նշանակալի իրադարձությունները, ինչպես նաև ուսանողները մանրամասնորեն ծանոթացան  տղամարդկանց համար նախատեսված վարսավիրական հին գործիք-սարքավորումներին, պարագաներին, սպասարկման կարգ ու կանոնին, առանձնահատկություններին: 
Ոսանողները տպավորված էին այցելությունից: Նրանք իրենց սեփական տեսակետներն ու կարծիքները հայտնեցին նույն մասնագիտությամբ ուսանողներին:

Կազմակերպիչ՝  Ա.Ղանդիլյան