Առաջնորդման և ղեկավարման հմտություններ

30/09/2019

 

2019թ․ սեպտեմբերի 24-ին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց «Առաջնորդման և ղեկավարման հմտություններ» թեմայով դասընթաց: 
Դասընթացի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.
•    միջանձնային հմտություններ 
•    համագործակցելու ընդունակություն
•    լիդեր դառնալու ներքին մոտիվացիա
•    պատասխանատվություն ստանձնելու ընդունակություն
•    հեղինակություն, համարձակություն, նախաձեռնողականություն, համառություն, հետևողականություն

Դասընթացը վարեց՝ կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը:
Ուսանողների հետ զրույց անցկացրեց նաև ուսումնարանի «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» մասնագիտության շրջանավարտ, “S2S” ծրագրավորման կենտրոնի տնօրեն Հովհաննես Չախոյանը, ով ուսումնարանում ստացած մասնագիտական հմտությունների հիման վրա ստեղծոլ է իր սեփական բիզնեսը:
 Հովհաննեսը կիսվեց իր հաջողության գաղտնիքով, պատմեց ուսումնարանի կողմից իրեն տված գիտելիքների, կարողությունների և աջակցության մասին:  

Կարիերայի ուղղորդման կենտրոն