Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը

09/09/2019

 

2019թ․ սեպտեմբերի 6-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց իրազեկիչ  սեմինար-դասընթաց:

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
•    Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը
•    Մասնագիտական կողմնորոշման խնդիրը, սուբյեկտները
•    Մասնագիտական զարգացման փուլերը
•    Մանագիտական կողմնորոշման ծառայությունների շրջանակը
•    Ծառայությունների ձևերը
•    6 քայլ մասնագիտության ընտրության հարցում
•    Ջ. Հոլլանդի 6 անձնային տիպերը

Դասընթացը վարեց՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Նա սպառիչ և գրագետ ներկայացրեց դասընթացի թեմաները և պատասխանեց բոլոր հարցադրումներին: 
Սեմինար-դասընթացին մասնակցեցին «Խոհարարական գործ` խոհարար» և «Փորագրող փայտի գեղարվեստական իրերի» մասնագիտությամբ սովորող առաջին կուրսի  թվով 36 ուսանող:

Կարիերայի ուղղորդման կենտրոն