«GTC for Gyumri» ցուցահանդես-Էքսպո

17/05/2019

Մայիսի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  ուսանողները   Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված «GTC for Gyumri» ցուցահանդես-էքսպոյին։
Ցուցահանդես-էքսպոյի ընթացքում ուսանողները կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ շրջեցին տաղավարներով: Մասնակից կառույցների/կազմակերպությունների ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագրերը, միջոցառումները, ինչպես նաև առաջարկվող թափուր հաստիքների մասին տեղեկատվություն։ 
Կարիերայի ուղղորդման կենտրոն