ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ «ՄԱԳՆՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

09/07/2019

 

ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների հետ այցելեցինք Գյումրիում գործող «Մագնոն» խաղահրապարակի և սպորտային սարքավորումներ արտադրող մասնագիտացված ընկերություն:
Ուսանողները ծանոթացան՝ սարքավորումներին, գործիքներին և մի շարք մասնագիտական հմտությունների, ինչպես նաև հնարավորություն ունեցան անձամբ փորձելու և կիրառելու մի քանի գործիքներ:
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյան