Աշխարհահռչակ վարսահարդարներ

14/05/2019

 

Մայիսի 10-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» միամյա կուրսի ուսանողների հետ անցկացվեց բաց դաս` «Աշխարհահռչակ վարսավիրները և նրանց գործերը» խորագրով:
Դասի նպատակն էր խորացնել մասնագիտական գիտելիքները, զարգացնել հմտություններ,  ձևավորել թիմային աշխատանքի կարողություն:
Դասի սկզբում ուսանողները, կարևորելով գեղեցիկի ներդաշնակ համադրությունը, համառոտ ներկայացրին վարսավիրությունը որպես արվեստի ճյուղ: 
 Ուսումնասիրելով հանձնարարված թեման` սովորողները խոսուն նկարների և հետաքրքիր տեսանյութերի ցուցադրմամբ հանգամանալից ներկայացրին աշխարհահռչակ վարսավիրներին, նրանց ստեղծագործական գործունեությունը, վարսավիրական արվեստում ունեցած մնայուն և արժեքավոր ներդրումը: Խոսվեց նաև հայտնի և բարձրաշխարհիկ կանանց տարատեսակ մոդելավորմամբ սանրվածքների  մասին` սկսած XVII դարից մինչև մեր օրերը:
Համեմատական տարվեց նաև վարսավիրական հին և ժամանակակից գործիք-սարքավորումների տեխնոլոգիական լուծումների, հնարքների միջև` մեջբերելով պատմական ինքնատիպ փաստեր և դիպվածներ:
Դասի ավարտին ցուցադրվեց ուսանողների կողմից մոդելավորած «խոպոպ», «բոբ» և «կառե» սանրվածքները` մեկնաբանելով յուրաքանչյուրի ստացման հաջորդական քայլերը:

Մասնագիտական մեթոդմիավորում