«Ապակու տակ դրված վարդը»

18/05/2019

Մայիսի 8-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս՝«Ապակու տակ դրված վարդը» խորագրով՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:       
Բաց դասի նպատակն էր ներկայացնել Թումանյանին՝ որպես բարձրակարգ թարգմանչի, ուսանողներին ծանոթացնել Թումանյանի՝ օտար լեզուներով /ռուսերեն, անգլերեն/ թարգմանված ստեղծագործություններին: Արժևորել թարգմանական գրականության կենսական դերը՝ ժողովուրդների մշակութային և հասարակական կյանքում:         
Դասն սկսվեց Ամենայն հայոց բանաստեղծի՝ Թումանյանի մասին պատմող տեսանյութով:  Ուսանողները խոսեցին թարգմանական գրականության սկզբնավորման և զարգացման մասին, ներկայացրին Թումանյանին՝ որպես տաղանդավոր թարգմանչի:
«Ամեն մի ժողովրդի մեծության նշանը իր գրականությունն է: Ռուս ժողովուրդը   հսկա ժողովուրդ է, հարուստ գրականություն ունի և էդ գրականության մեջ իր հսկան՝ Պուշկինը»,-գրում է Թումանյանը: Եվ զարմանալի չէ, որ նա թարգմանեց ռուս գրականության մեծերին՝ Ա. Պուշկինին, Լերմոնտովին: 
Նա ոչ միայն կարողացավ հավատարիմ մնալ բանաստեղծությունների գաղափարին ու մտքին, այլև կերտել գեղարվեստական նոր հրաշքներ:
Որպես օրինակ ուսանողները ընթերցեցին Պուշկինի «Ձմռան իրիկունը», Գյոթեի «Վարդը» և այլն/: Ուսանողները նշեցին, որ Թումանյանի ստեղծագործությունները՝ թարգմանված են աշխարհի շատ լեզուներով: 
 Հուզիչ էր «Ժպտուն աչքեր» բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը՝ Մաքսիմ Տոկարևի կատարմամբ:  
Ուսանողների խոսքն ուղեկցվում էր իրենց  կողմից պատրաստված  գեղեցիկ  սահիկաշարով: 
Դասն ավարտվեց այն եզրակացությամբ, որ ժողովուրդների մշակութային և հասարակական կյանքում կարևոր նշանակություն ունի թարգմանական արվեստը:
                                      

Հումանիտար մեթոդմիավորում 

«Թարգմանությունը ապակու տակ դրված վարդ է. գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի բույրն ու գույնը,-Թումանյանի  արտահայտած այս կարծիքը թարգմանությունների մասին, ժխտվեց իր իսկ կողմից, որովհետև  այստեղ  էլ  փայլատակելց Թումանյանի տաղանդը: