«Հմուտ ձեռքեր» խորագրով ցուցահանդես 

08/05/2019

Մայիսի 6-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում ռադիոմեխանիկ մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Հմուտ ձեռքեր» խորագրով ցուցահանդես, որի նպատակն էր խթանել ուսանողների ստեղծագործական մտքի զարգացումը և դրանք գործնականորեն իրագործելու կարողությունը, ցուցադրել նրանց մասնագիտական կարողությունները, հմտությունները: 
Ուսանողները ցուցադրեցին երեք տարվա ընթացքում իրենց ձեռքերով պատրաստած աշխատանքները: 
Նրանք հանձնարարված աշխատանքները նախօրոք գծագրել էին, մոդելավորվել, ձևավորել արտաքին տեսքերը, մոնտաժել տպասալիկները, համալարել սարքերը և գործարկել: Նրանք կարողացան մանրամասնորեն ներկայացնել յուրաքանչյուր սարքավորում՝ ըստ իրենց առանձնահատկությունների, բնութագրումների, կիրառման անհրաժեշտության և ոլորտների:
Ցուցադրված 18 աշխատանքներն ունեին հետազոտական, ստեղծագործական և կիրառական բնույթ, օրինակ՝ «մետաղ որոնող», «լևիտրոն», «սկավառակ», «ձայնալսող» սարքերը և «գծին հետևող-քայլող-հավասարակշռություն պահող» ռոբոտները կարելի է կիրառել ռազմական ոլորտում, «ռոբոտի ձեռքը»՝ բժշության, «երգող շատրվան»-ը, «արհեստական կրակ»-ը, «3D  ժամացույց»-ը, «Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցուցանակ»-ը, «Ամենափրկիչ եկեղեցի»-ն, «ջրի ծորակ»-ը,  «ջրային տոռնադո»-ն, «երաժշտական մատիտ»-ը՝ դեկորատիվ կիրառական արվեստում, իսկ «արևային մարտկոցով կուտակիչ»-ը և «ինքնակառավարվող  ծաղիկ ջրող» սարքը՝ կենցաղում:
Ցուցահանդեսին ներկա էին նաև ուսանոնղերի ծնողները, ովքեր ոգևորված էին իրենց երեխաների նվաճումներով: 
Փոխտնօրեն Կ. Գրիգորյանը ողջունեց այս միջոցառումը, խրախուսական խոսքեր հղեց վարպետին և ուսանողներին, նշեց, որ ուսանողների ձեռքով պատրաստած աշխատանքները ցուցադրվում են ոչ միայն ուսումնարանում, այլ մարզում և հանրապետությունում կազմակերպված տարբեր ցուցահանդեսներին: 

Մասնագիտական մեթոդմիավորում