Մասնագիտական խաղ-մրցույթ

29/04/2019

Ապրիլի 26-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց միջկուրսային մասնագիտական խաղ-մրցույթ: Իրենց մասնագիտական գիտելիքներով մրցեցին օպերատոր համակարգչի մասնագիտությամբ բոլոր կուրսերի ուսանողները:
 Միջոցառման նպատակն էր նպաստել մասնագիտական գիտելիքների ընդհանուր զարգացմանը, ամփոփել ձեռք բերած գիտելիքները, ձևավորել թիմային աշխատանքի կարողություն:
Ինտելեկտուալ խաղը բաղկացած էր յոթ փուլից՝ «Նախավարժանք ավագների հետ», «Ապա գուշակի՛ր», «Հարցեր հուշումով», «Մրցում են ավագները», «Ռեբուսներ», «Ավելի խելացի մոլորակ», «Ինֆորատիկան դեմքերով»: 
Բոլոր փուլերում էլ առկա էին տրամաբանական մտածողությանը խթանող, արագ կողմնորոշվելու ունակությունը զարգացնող, մասնագիտական գիտելիքները ներկայացնող հարցեր և առաջադրանքներ: Հետաքրքիր էր «Ռեբուսներ», «Հարցեր հուշումով» փուլերը, որտեղ ուսանողները կարողացան հաղթահարել բարդ մասնագիտական առաջադրանքները: 
Մրցույթի արդյունքում ժյուրիի գնահատմամբ հաղթող ճանաչվեց «համակարգիչների շահագործում՝օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ միամյա կուրսը: 
Մրցույթ-խաղն անցավ աշխույժ ու մրցակցային առողջ մթնոլորտում՝ առաջնորդվելով «Գիտելիքը ուժ է և հաղթանակ» նշանաբանով: 

Մասնագիտական մեթոդմիավորում