«Սանրվածք և բնավորություն»

26/04/2019

Ս/թ. ապրիլի 25-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» մասնագիտաությամբ I կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց բաց դաս «Սանրվածք և բնավորություն» թեմայով:  
Դասի նպատակն էր հարստացնել ուսանողների մասնագիտական գիտելիքները, ձևավորել հետազոտական աշխատանքներ կատարելու կարողություններ, արագ կողմնորոշվելու ունակություն, զարգացնել գեղագիտական ճաշակ:
Ուսանողները նախօրոք հետազոտել և տեղեկատվություն էին մշակել «Ինչպես ընտրել հագուստին համապատասխան կտրվածք», «Մարդու խառնվածքը, բնավորությունն` ըստ մազերի կտրվածքի և երանգների» թեմաների վերաբերյալ:
Դասը սկսվեց սահիկաշարի օգնությամբ թեմատիկ տեղեկատվության ներկայացմամբ:  Ուսանողները կարևորեցին ըստ հագուստի ոճերի համապատասխան սանրվածքների, կտրվածքների և աքսեսուարների ճիշտ ընտրությունը, և վիճակագրական տվյալներ բերեցին մարդու խառնվածքի, բնավորության և մազերի սանրվածքի, երանգների կապի վերաբերյալ: Նրանք իրենց և ընկերների օրինակներով ցուցադրեցին բնավորության և մազերի երանգների ներդաշնակությունը:
Դասը ամփոփվեց «Բլից հարցում» փուլով՝ առաջին կուրսեցիներն իրենց նախապատրաստած մասնագիտական հարցերն ուղղեցին ներկա գտնվող նույն մասնագիտությամբ ուսանողներին: Վերջիններս  գրագետ պատասխաններով, բացատրությամբ և  ակտիվ մասնակցությամբ առավել հետաքրքիր դարձրին բաց դասը: Այս փուլին զուգահեռ մասնակիցները լուծեցին մասնագիտական  9 հարցից բաղկացած խաչբառ: 
Բաց դասի ավարտին կատարվեց արդյունքների ամփոփում. վարսահարդար մասնագիտությամբ ուսանողները իրենց կարծիքներն ու տեսակետները հայտնեցին թեմայի շուրջ՝ կարևորելով մասնագիտության առանձնահատկությունները: 

Դասավանդող`                               Լ.Հովհաննիսյան