Մոմավառություն՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված զինվորների

05/04/2019

 

2019թ. ապրիլի 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդը կարիերայի ուղորդման կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հուշ Ապրիլյան քառօրյա պատերազմում մարտիրոսված հերոս տղաների: Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ուսանողներն աղոթք բարձրացրին առ Աստված. նրանք լցված էին հայրենասիրական ոգով, դեմքերին ցավ էր նշմարվում...

Ուսանողական խորհուրդ