«Մանկական սանրվածքներ»

05/04/2019

2019թ. մարտի 15-ին  «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» II և III կուրսերի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Մանկական սանրվածքներ» թեմայով բաց դաս, որի նպատակն էր հարստացնել մասնագիտական գիտելիքներ, ցուցադրել մասնագիտական կարողություններ, զարգացնել ինքնուրույն աշխատելու և հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ:
 Ուսանողները նախ և առաջ ներկայացրին դասի նպատակը և թեմայի առանձնահատկությունները: Սահիկաշարի զուգակցմամբ մանրամասն խոսվեց մանկական սանրվածքների և դրանց տիպերի/տոնական և առօրյա/ մասին:
Անդրադարձ կատարվեց 2019 թվականի նորաձև  սանրվածքներին`մատնանշելով դրանց ժամանակակից անվանումները, կիրառվող հնարքները: 
Թեմատիկ տեսանյութի դիտումից հետո ուսանողները ցուցադրեցին իրենց կատարած գործնական աշխատանքները` գեղեցիկ մոդելավորմամբ հինգ մանկական առօրյա և տոնական սանրվածքներ: Թվարկվեց նաև գործնական աշխատանքների կատարման ընթացքում անհրաժեշտ նյութերը, գործիք-սարքավորումները և պարագաները:
Դասն ամփոփվեց սովորողների կատարած գործնական աշխատանքների մեկնաբանությամբ` կարևորելով տեսական գիտելիքների և գործնական կարողությունների միջև սերտ կապը: 

 Դասավանդող`                                    Ա.Ղանդիլյան