Իրավագիտակից ուսանող` անվտանգ աշխատաշուկա

07/03/2019

2019թ․ մարտի 7-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Այբենարան» Կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց «Իրավագիտակից ուսանող` անվտանգ աշխատաշուկա» խորագիրը կրող դասընթացը: 
 Դասընթացը վարեց՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավապաշտպան-փաստաբան, դասախոս Գայանե Գևորգյանը:
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
•    Աշխատանքի ընդունվելու կարգը, պայմանները
•    Որոշակի և անորոշ ժամկետով պայմանագրեր
•    Աշխատողի իրավունքները և պարտականությունները
•    Աշխատանքից ազատվելու կարգը
•    Աշխատողների երաշխիքները:
Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Ուսանողներին զինել աշխատանքային իրավունքների գիտելիքներով, ձևավորել և զարգացնել հմտություններ գործատուի հետ առաջին անգամ հանդիպման ներկայանալու համար, ներկայացնել կրթություն-աշխատանքային շուկա կապի նրբությունները, բարձրացնել իրավագիտակցության մակարդակը աշխատող-գործատու  փոխհարաբերությունների վերաբերյալ: Տրամադրել աշխատանքի ընդունվելու և ազատվելու վերաբերյալ գիտելիքներ:

Գայանե Գևորգյանը սպառիչ և գրագետ ներկայացրեց դասընթացը և պատասխանեց բոլոր հարցադրումներին: 
Սեմինար-դասընթացին մասնակցեցին թվով 38 ուսանող և 4 մանկավարժ (12 տղա, 31 աղջիկ):

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար`  Լևոն Իգիթյան