<Խորհրդավոր ձայնը>

30/11/2018

2018 թվականի նոյեմբերի 30-ին «Ռադոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» մասնագիտության III կուրսում անցկացվեց «Խորհրդավոր ձայնը» թեմայով բաց դասը, որի նպատակն էր.
•    նպաստել ուսանողների  մասնագիտական գիտելիքների  խորացմանը, ինքնուրույն հետազոտելու և թիմում աշխատելու կարողությունների զարգացմանը,
•    ցուցադրել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները,
•    ձևավորել նպատակասլացություն և վերջնարդյունքին հասնելու ձգտում:

Ուսանողները նախապես բաժանված էին թիմերի և հանձնարարված էր կատարել հետազոտական լուրջ աշխատանքներ: 
Թիմային ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում նրանք կարողացան գրագետ ներկայացնել և մեկնաբանել 8 լաբորատոր փորձ: Օգտագործվող սարքավորումներն ու հարմարանքները պատրաստված էին ուսանողների ձեռքով:
Դասի ընթացքում սովորողների կողմից ցուցադրվեց գեղեցիկ և հագեցած սահիկաշար, որն իր մեջ ներառում էր հետաքրքիր և ուսուցողական բնույթի կարճամետրաժ տեսանյութեր, փաստեր ստորև նշված թեմաների վերաբերյալ.
    ձայնի տարածումը տարբեր միջավայրերում/պինդ, հեղուկ, գազային, վակուում/
    արձագանք,
    ձայնի ուժգնություն և արագություն,
    ձայնի և լույսի համեմատությունը:

Գովելի էր այն փաստը, որ սովորողները միջառարկայական կապ էին ստեղծել ֆիզիկայի և ինֆորմատիկայի հետ: 

Դասավանդող`                   Հ.Մարմարյան