Մասնագիտական ֆիլմադարանը համալրվում է….

27/11/2018

 

Ս/թ նոյեմբերի 27-ին «Ոսկերչություն` ոսկերիչ» երրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ անցկացվեց «Ոսկյա իրեր և զարդեր» թեմայով մասնագիտական ֆիլմի դիտում-քննարկում, որի նպատակն էր. նույն մասնագիտությամբ առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին ծանոթացնել ոսկերչական իրերի և զարդերի ստեղծման ժամանակակից տեխնոլոգիաներին, հարստացնել նրանց մասնագիտական գիտելիքները, ցուցադրել օտար լեզվից յուրացրած մասնագիտական բառապաշարը:

Դասի սկզբում երրորդ կուրսեցիները հանդես եկան ֆիլմադարանի ստեղծման նպատակների ներկայացմամբ և ոսկերչական արվեստի զարգացման մասին պատմական ակնարկով:

Նրանք համացանցից ներբեռնել, թարգմանել էին մասնագիտական կարճամետրաժ 5 տեսանյութ, որոնք ձայնագրել էին ինֆորմացիոն կրիչի վրա և տպագրել հայերեն թարգմանված համապատասխան տեղեկատվությունը:

Տեսանյութերն ընտրված էին մասնագիտական չափորոշչի մոդուլներից:

Պրոյեկտորի օգնությամբ ցուցադրվեցին «Զմրուխտե և ադամանդե քարերով ականջօղի վերանորոգում», «Ոսկյա գնդերի պատրաստում», «Ադամանդե քարերով կանացի մատանու ձուլում և պատրաստում, «Խարիսխ կախազարդի սառը արծնապատում` արծնին փոխարինող նյութերով», «Ոսկերչական քարի ամրացում կռապանային եղանակով» թեմաներով ֆիլմերը, որոնք մանրամասն ներկայացվեցին և քննարկվեցին սովորողների կողմից:  

 Ծավալվեց մասնագիտական երկխոսություն, առաջին և երկրորդ կուսեցիների կողմից առաջադրված հարցերին լիարժեք պատասխան տրվեց: Ավարտական կուրսի ուսանողները կրտսեր ընկերներին հորդորեցին շարունակել իրենց նախաձեռնությունը` համալրելով մասնագիտական ֆիլմադարանը:

 

Դասավանդող՝  Խ.Եղիազարյան