Միասնությունն է հայի հաղթական ուժը։

01/06/2018

Մայիսի 26-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելեցին Սառնաղբյուր համայնք։ Այցի նպատակն էր ծանոթանալ Սոգյութլիի  հերոսամարտի  պատմությանը,  ուսումնասիրել գոյամարտի մանրամասները, տեղանքը, լսել հերոսամարտի մասնակիցների ժառանգների հաղորդած տեղեկությունները, արժևորել հերոսամարտի պատմական դասերը՝ հետագա հաղթանակների կերտման գործում։
Օրը տոնական էր։ Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին Սառնաղբյուր համայնքի 1918թ. մայիսյան հաղթանակին նվիրված հուշակոթողի տարածքում Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և  Անի համայնքի կազմակերպած միջոցառմանը: 
Ուսանողները ունկնդրեցին հայրենասիրական երգեր, մեծ ոգևորությամբ մասնակից դարձան կազմակերպված «Ներկիր ինքդ» խորագրով նկարչության ֆլեշմոբին, միասնական շուրջպարին:
Միջոցառումից և հանդիպումներից տպավորված՝ նրանք եզրահանգեցին՝ այսուհետ հիշատակելով Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան` պետք է նշել նաև Սոգյութլիի գոյապայքարը, որը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերին սրի քաշվելուց, այլև կռվի մեջ ներգրավելով թուրքական ուժերի մի մասին` իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին