Այցելություն «Կասկատա» ռեստորան

15/11/2017

Ս/թ նոյեմբերի 13-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամն միամյա կուրսի 20 ուսանողներ այցելեցին Գյումրու «Կասկատա» ռեստորան: 
Նպատակն էր.
•    ծանոթանալ 
-    Գյումրիում գործող հասարակական սննդի ոլորտի կազմակերպություններին,
-    ռեստորանի խոհանոցում տիրող աշխատանքային ոճին, 
-    խոհանոցի կահավորմանը, արտադրական խոհանոցային նոր սարքավորումներին և պարագաներին,
•    համագործակցել ռեստորանի հետ:

Ռեստորանի գործադիր տնօրեն Ս.Աղաբաբյանը ուսանողներին  ներկայացրեց «Կասկատա» ռեստորանի ստեղծման պատմությունը, կազմակերպութան աշխատանքային ոճի առանձնահատկությունները:
 Խոհարարի կողմից ուսանողներին ներկայացվեց խոհանոցի ճիշտ կահավորման նորմերը, խոհանոցային /արտադրական/ ժամանակակից սարքավորումներն ու պարագաները, ինչպես նաև դրանց աշխատանքի սկզբունքները: Ծանոթացան նաև պատվերի համար նախատեսված սարքի աշխատանքի սկզբունքներին և պատվերի ընդունման և հանձման կարգին:
Այցելությունից հետո ոսանողները քննարկեցին իրենց սեփական տեսակետներն ու  կարծիքները այցելություն մասին:

Վարպետ  Մ.Լավազանյան