Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի նպատակամետ մասնակցությունը «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրին

22/03/2023

Հայկական Կարիտասը «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի շրջանակներում, մարտի 20-26 հայտարարել է «Երկրի ժամը» իրազեկման շաբաթ, որի շրջանակում՝ 2023 թվականի մարտի 22-ին, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և  սպասարկում՝ արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները մեծ գիտակցումով և ոգևորությամբ մասնակիցը դարձան աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժմանը։ «Բնության հետ ներդաշնակ» կարգախոսը իրազեկման գործուն խթան կհանդիսանա կլիմայի փոփոխության ու շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների  բաձրաձայնման և լուծման հարցում։ Որպես շարժման հոգացավ մասնակից՝  ուսանողները այսուհետ կապրեն և կստեղծագործեն այն գիտակցումով, որ փոքր «էկոլոգիական ոտնահետքը»  կփրկի Երկիր մոլորակը։

 Բնության և Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ իր գործնական ներդրումն է արել  նաև մեր կրթօջախը՝ ուսումնական հաստատության  բակում տեղադրելով  արևային էներգիայի  վերականգնվող կայան։