Պլանավորած նպատակային շրջայցերը շարունակվում են․․․

22/03/2023

2023 թվականի մարտի 22-ին, կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ.Ղարագյոզյանի նախաձեռնությամբ և արտադրական ուսուցման վարպետ Ա․Մարտիրոսյանի ուղեկցությամբ «Ոսկերչություն» մասնագիտության առաջին կուրսեցիներն այցելեցին խաղահրապարակների և մարզահրապարակների սարքավորումների արտադրությամբ զբաղվող Գյումրու ՛՛Մագնոն՛՛ ընկերություն։

Այցելության շրջանակներում ընկերության ձեռներեց ղեկավարի կողմից  մանրակրկիտ ներկայացվեց մետաղական կոնստրուկցիաների արտադրության արգասաբեր գործունեությունը ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ Անդրկովկասում։ Սովորողները ակնդիրը դարձան մեծ հեղինակություն վայելող  ընկերության կողմից արտադրված կիրառական  սարքավորումների, որոնց բազմազանությունը և բարձր որակը երաշխիքն էին մեծ հաջողության։

Ուսանողների հետաքրքրության արդյունքում ծավալվեց արդյունավետ զրույց- քննարկում գործատուի և սովորողների միջև։