Նպատակային շրջայց հայրաքաղաքի խոշորագույն ձեռնարկություններից մեկում

15/03/2023

 

2023 թվականի մարտի 15-ին, կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի նախաձեռնությամբ, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներն այցելեցին «Լենտեքս»  ՍՊԸ։  Այցելության շրջանակներում ուսանողներին ներկայացվեցին մարքեթինգային ճկուն քաղաքականության շնորհիվ  ձեռնարկության հզորացման հետագիծը և  հաջողության հասնելու գաղտնիքները։ Սովորողներին հնարավորություն ընձեռնվեց նաև ակտիվ մասնակիցը դառնալ տարբեր արտադրամասերում գործող սարքավորումների շահագործման գործընթացին՝ արդեն ծանոթ լինելով աշխատատեղի ճիշտ կազմակերպմանը։

«Ի՞նչ է աշխատաշուկան», «Արտադրող-սպառող գրագետ համագործակցություն», «Թիմում կազմակերպված և արդյունավետ աշխատելու ունակություններ» թեմաները դարձան խթան հետագայում աշխատանք գտնելու հնարավությունների բացահայտմանը։

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների մասնագիտական հիմնարար գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը կհամարվի աշխատաշուկա մուտք գործելու երաշխավորված արտոնագիր։